Armenian-History.com
All about Armenians and Armenian History

Նիկոլ Փաշինյանի ծրագիրը և իրական խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը

|
Written by Smbat Minasyan
Hits: 19895

Անկախ այն բանից, թե պետք է “մերժել Սերժին”, թե  “սիրել Նիկոլին”, առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչպես պետք է Հայաստանը անդունդից հանել:

Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կամ ավելի ճիշտ wishlist-ը դրական է, սակայն՝

1) Դրածո Սերժին իշխանությունից հեռացնելը կարևոր խնդիր է, սակայն ուշացած և առաջին հերթին հարկավոր է հենց Սերժին:

2) Նոր վարչապետը, ժամանակավոր կառավարությունը, նոր ընտրությունները առաջադեմ ու ժողովրդավար պետություն ձևավորելուն միտված արդար նպատակներ են, սակայն՝ որքան ժամանակ, ցույցեր, բախումներ և զոհեր են հարկավոր, որպեսզի ընտրվի ազգային և սկզբունքային վարչապետ ու կազմվի ուժեղ թիմ՝ կառավարություն:

3) Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական վիճակը գնալով վատանում է,

ո՞ր կազմակերպությունից և պետությունից է Նիկոլ Փաշինյանի կարծիքով նոր իշխանությունը 100-ավոր միլիոնների վարկ խնդրելու, որ կարողանա լուծել երկրի առնվազն տնտեսական խնդիրները:

Միգուցե վարկ վերցնելու փոխարեն, նոր իշխանությունը ծրագրել է “Կուլակաթափության” ավադույթները վերականգնել ու սկսել օլիգարխների՞ց, հետո անցնել հասարակության այլ շերտերին. ցանկալի է պարզաբանել:

Հետաքրքիր կլիներ այս շարժման ղեկավարներից լսել հենց նման կարևոր հարցերի քննարկում ցույցերի ժամանակ, թե չէ “մերժիր Սերժին”, “Սիրիր Նիկոլին” գոռալը ու հետո ժողովրդին կրկին հուսահատության մեջ գցելը, նույնիսկ նոր վարչապետի պարագայում ոչ պակաս դավաճանություն է…

Category: