Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի - Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղագույն ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Պարիսպներով շրջապատված վանք-անապատի ընդարձակ համալիրը բաղկացած էր Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառուցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին Առաջնորդանիստ էր, իսկ վանքը՝ կաթողիկոսական իջևանատեղ:
Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի համալիրի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերաշինվել է նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի
գահակալության տարիներին (1691-1705թթ.):
Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին վերաշինվել է 1835-1842 թվականներին: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով այն ամենից անբարետեսն էր հին Երևանի բոլոր եկեղեցիների համեմատությամբ: Եկեղեցու անշուք տեսքը չէր համապատասխանում նրա նշանակությանը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական վերանորոգման և բարեզարդման:
Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կողմից 1972թ. կազմած նախագծի համաձայն սկսվեցին Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական
վերակառուցման աշխատանքները: Ըստ նախագծի, եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, եկեղեցու բոլոր ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆաքարով և մշակվել են հատույթում եռանկյունաձև խորշերով: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակում է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվեց եկեղեցու ներքնատեսքը, արևմտյան կողմից հավելվեց վերնատուն՝ երգեցիկ խմբի համար: Վերնասրահի հավելումով հիմնովին քանդվեց-վերացվեց նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվեց առավել բարձրադիր գմբեթի բազմանիստ թմբուկը՝ պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվեց
Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը:
Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվեց լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, ինչի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսի երեսին արձանագրվեց. «Ի Հայրապետութեան Տ.Տ.Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Սուրբ Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն
Գալիկեան»:
Սուրբ Սարգիս Եկեղեցու նկարները
|
|
|
St. Sargis View
|
|
|
View
|
|
|
Zangakatun
|
|
|
View, Zangakatun
|
|
|
From other side of the Hrazdan gorge
|
|
|
|
Zangakatun, Church Tower
|
|
|
Zangakatun, Church Tower
|
|
|
Aígels în the church's wall
|
|
|
Churches door
|
|
|
Churche's door
|
|
|
|
Khachkar near St. Sargis church
|
|
|
Inside the church
|
|
|
mass
|
|
|
During the mass
|
|
|
Ս.Սարգիս Զորավարի Տոնը
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը
արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և
նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ից փետրվարի 2-ը նեռարյալ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր
սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Փետրվարի 3-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
|