Հին և Նոր Հայաստանի անդունդում

Որտեղ էլ լինես, կգտնես հայի աչքեր՝ տանջված աչքեր, մինչդեռ այս աշխատասեր և քաղաքակիրթ ազգը արժանի է ապրել իր հայրենիքում՝ հանգիստ, բարեկեցիկ և ապաքաղաքականացված կյանքով…

Հայաստան

Իսկ հիմա, մի քիչ, քաղաքականության և իրականության մասին:

Ամերիկացի, եվրոպացի, ռուս, չինացի և այլ ազգեր ու քաղաքակրթություններ ներկայացնող քաղաքագետները հաճախ են գրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության մասին, մարդկային բնույթի, պետության՝ որպես կենդանի օրգանիզմի, գլոբալիզմի, քաղաքական տեսությունների և այլ կարևոր խնդիրների մասին: Եւ եթե նայենք Հայաստանի իրողություններին այդ տեսանկյունից, ապա կարելի է գտնել օրինաչափություն, զուգահեռներ և նմանություններ պատմության ընթացքում եղած այլ իրադարձությունների հետ: Եթե դեն նետենք ամբողջը և համարենք, որ չկա հինը, այլ կա միայն Նոր Հայաստանը և նոր իրականությունը, ապա, միևնույն է, այդ Հայաստանը շրջապատված է նույն հարևաններով, ունի նույն խնդիրները, իսկ ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս երկրի:

Մարդու կամքը, ներուժը և քրտնաջան աշխատանքը կարող են փոխել շատ բաներ, կառուցել և կործանել շատ պատեր: Հայաստանի և յուրաքանչյուր կենսունակ պետության գերխնդիրն է պետականության պաշտպանությունը ու հզորացումը: Ցավոք, վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի պետականությունը արհեստականորեն թուլացվեց: Դրածո Սերժին իշխանությունից հեռացնելը դժվար և կարևոր քայլ էր, սակայն իրական փորձությունները դեռ առջևում են…

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com