Հայաստանի կրթական համակարգը իր բոլոր թերություններով հանդերձ ունի բազմաթիվ առավելություններ

Աշխարհի լավագույն բուհերը հիմնականում գտնվում են մի քանի զարգացած երկրներում, չնայած դրան Հայաստանի կրթական համակարգը` իր բոլոր թերություններով, և ժողովրդի ընդհանուր կրթվածության մակարդակը զգալի գերազանցում են այդ երկրներից շատերի կրթական համակարգերին և ժողովրդի ընդհանուր կրթվածության մակարդակին։
Հայաստանի կրթական համակարգի հիմնական խոչընդոտներից են՝ ցածր աշխատավարձերը, ծանոթ-բարեկամ հարաբերությունները, դասավանդման ժամանակակից, արդյունավետ մեթոդների թերի օգտագործումը, կաշառակերությունը, կադրերի վերապատրաստման սեփական, թափանցիկ ծրագրերի պակասը ու բիզնես-բուհ կապի թուլությունը։ 

“Նոր Հայաստանի” ներկայացուցիչները՝ դրանց մաս կազմող պարապ-անգործների մի զանգված, մերժելու միջոցով պաշտոններ են կորզում, բայց լավ կլինի նաև կառուցողական և իրատեսական ծրագրերով հանդես գան, որ պարզ լինի պաշտոն կորզելուց, մերժելուց, շանտաժ անելուց ու քանդելուց բացի, արդյո՞ք կարող են որևէ իրական քայլ անել։ Մոլորություն է մտածել, որ Հայաստանի ներկայիս ծանր վիճակը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու օլիգարխների հեռատես քաղաքականության արդյունք է։ Նրանք ընդամենը դրածոներ և գործիքներ են իրական-թաքնված թշնամու ձեռքին, որը իմիջայլոց վերջերս հասկացավ նաև, որ “Հայաստանի կրթական համակարգը ու ժողովրդի կրթվածության բարձր մակարդակը այնքան էլ լավ բան չէ”․․․

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com