1848-49թթ. Հունգարիայի ազատագրական պայքարի հայ հերոսները

The Armenian heroes of the Hungarian war of independence in 1848-49

1848-49թթ. Հունգարիայի ազատագրական պայքարի հայ հերոսները

1848 — 1849թթ. հունգարական ազատագրական պայքարի  պարտությունից հետո, 1849թ. հոկտեմբերի 6-ին ավստրացիների կողմից մահապատժի ենթարկված տասներեք զինվորական ղեկավարներից երկուսը` գեներալ — լեյտենանտ Էրնյո Կիշշը եւ գնդապետ Վիլմոշ Լազարը ծագումով հայազգի էին: Քչերին է հայտնի, որ թվով համեմատաբար փոքր հունգարահայությունը նշանակալից դեր է խաղացել 1848-1849թթ. հունգար ազգի ազատագրական պայքարում:

Երկու` հիմնականում հայաբնակ Տրանսիլվանիայի քաղաքների` Սամոշույվարի (Գեռլայի) եւ Էրժիբեթվարոշի (Եղիսաբեթուպոլսի) պատվիրակները 1848թ. գարնանը Տրանսիլվանիայի Ազգային ժողովում խանդավառությամբ սատարել են Տրանսիլվանիայի միացումը Հունգարիայի հետ, իսկ  ամբողջ Տրանսիլվանիայի հայությունը` հարուստ վաճառականներից սկսած եւ ոչ այնքան հարուս հայ բնակչությունով վերջացրած, մեծ նյութական օգնություն է ցույց տվել ազատագրական բանակի ստեղծման նպատակով առաքված Կոշուտի արժեքաթղթերը դրամային ապահովման համար: Սամոշույվարի եւ Էրժինեթվարոշի քաղաքացիները մեծ ցնծությամբ, աղով ու հացով են դիմավորել 1848թ. դեկտեմբերի վերջին եւ 1849թ. մարտին գեներալ Բեմի ազատագրող զորագնդերը: Սակայն հետագայում կայսերական զորքերի կողմից հեղափոխության ճնշումից հետո այդ քաղաքների բնակիչնեչը խստիվ պատժվեցին:

Հունգարիայի հայությունը  ոչ միայն  վերը նշված երկու քաղաքներում էր բնակվում: Այն ժամանակվա հաշվեգրության տվյալների համաձայն, 1848թ. Հունգարիայում (2000) եւ Տրանսիլվանիայում (10000) ապրող հայրերի թիվը հասնում էր 12 հազարի:

Հունգարիայի հայերը մեծամասնությամբ 1672թ. Տրանսիլվանիա ներգաղթած եւ այստեղ բնակություն հաստատած հայերի հետնորդներն էին: Լինելով հիմնականում արհեստավորներ եւ առեւտրականներ, հայերը հետագայում` սկսած XVIII-րդ դարից, աստիճանաբար բնակություն են հաստատում նաեւ Հունգարիայի եւ Տրանսիլվանիայի մյուս մասերում:

Սկսած XVIII-րդ դարի մեջտեղից մոտ հարյուր տարվա ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչների մի մասը ձեռք էր բերել տնտեսական եւ քաղաքական զգալի ուժ: Հունգարիայի մի շարք հարուստ հայ ընտանիքներ ստացել էին ազնվականի կոչումներ:

1848/1849թթ. ընթացքում հոնվեդական դրոշի տակ կռվել են ավելի քան յոթանասուն հունգարահայ սպաներ: Այդ թիվը, ինքըստինքյան կարող է մեծ չթվալ, եթե համեմատենք այն 1848/1849թթ. հոնվեդական բանակի 11-12 հազար սպաների թվի հետ: Սակայն միեւնույն ժամանակ այդ թիվը չափազանց մեծ է համեմատած հունգարահայության ընդհանուր քանակի հետ: 1848թ-ին հոնվեդական բանակի հրետանու ստեղծողն ու հրամանատարը հայազգի Դենեշ Լուկաչն էր: Հիշատակության արժանի է Սամոշույվարի գերագույն դատավորի որդի, Բուդապեշտի ազգային գվարդիայի ավագ լեյտենանտ, համհարզ Տիվատարր Նովակի անունը, որին 1849թ. մարտի 14-ին ավստրիացիները գնդակահարեցին այն բանի համար, որ փորձում էր կայսերական բանակի զինվորներին համոզել ազատամարտիկների կողմը անցնելուն:

Բացի հայ սպաներից հոնվեդական բանակում կռվում էին բազմաթիվ հայ զինվորներ, սակայն նրանց հստակ թիվը հայտնի չէ:

Աղբյուր՝

1848/49թթ.Հունգարիայի ազատագրական պայքարի հայ հերոսները”, Գաբոր Բոնա, Բուդապեշտ 1996:

Important — Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com