Երվանդաշատ

Երվանդաշատ - մայրաքաղաք

Մ.թ..ա III դարում Երվանդ (Orontes) Թագավորը Արաքսի եւ Ախուրյանի գետախառնուրդի մոտ կառուցում է Երվանդաշատ քաղաքը, որը Արմավիրի փոխարեն դառնում է պետության նոր մայրաքաղաքը:  Կարճ ժամանակահատվածում Երվանդաշատը դառնում է Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկը: Հետագա հարյուրամյակների ընթացքում քաղաքը պահպանում է իր կարեւորությունը, սակայն արդեն որպես տարածաշրջանային կենտրոն: Երվանդաշատը ավերվում է մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ թագավորի զորքերի կողմից:

Մինչեւ այսօր պահպանվել են քաղաքի պարիսպների, տարբեր շենքերի, այդ թվում ճարտարապետական ամբողջական համալիրների հետքեր, որոնք հանդիպում են մեծ տարածությունների վրա:

Important — Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com