Armenian-History.com
All about Armenians and Armenian History
 

Ամեն ինչ հնարավոր է անել միայն թե կամքի ուժ լինի և ժողովրդի ձայնը լսելու համարձակություն

|
Hits: 2628
Written by Smbat Minasyan

ArmeniaԱրդեն մեկ շաբաթ գաղափարի և սկզբունքների համար պայքարող այս մարդիկ վերջիվերջո կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել հանրությանը: Իսկ իշխանության գլխին նստածները և առհասարակ քաղաքական դաշտի «մեր առաջնորդները»  վերջնականապես հեղինակազրկվեցին ու հայտնվեցին՝ 20 տարուց ավել իրենց իսկ փորած փոսի մեջ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները շատ են: Միակ ճիշտ լուծումը, ժողովրդի և պետության համար, իհարկե, ժողովրդի կամքի արտահայտումն է:

Հայաստանում ապրող ժողովրդի մեծ մասը ամբողջ օրը աշխատելով, հազիվ իր օրվա հացի փողն է աշխատում, իսկ մյուս մասը, այն որ կարող է ինչ որ բան փոխել, հազիվ թե դուրս կգա փողոց, քանի որ դա թաքնված միջին խավն է, որը չնայած բոլոր դժվարություններին, կրկին ամբողջ օրը աշխատելով, ապրում է շատ թե քիչ տանելի վիճակում:

Սա մեր ընտրազանգվածի մոտ 90% է: Մնացած 10% դա իշխանավորներն են ու դրանց սպասարկող անձնակազմը:

Եթե իրոք մեր քաղաքական դաշտում կան գործիչներ և առաջնորդներ, ում հետաքրքիր է ժողովրդի կարծիքը և պատրաստ են իրագործել ժողովրդի կամքը, ապա Ժողովրդի կարծիքը հեշտությամբ կարելի է իմանալ:

Քիչ ենք մնացել, այնքան քիչ, որ Հայաստանում ընտրության իրավունք ունեցող բոլոր  քաղաքացիները կտեղավորվեն Բաղրամյան և Մաշտոցի փողոցներում ու հրապարակում: Ու այդ ժամանակ այդ մի քանի հարյուր հազար մարդը կարող է որոշել, թե ուզում են այս իշխանության հրաժարականը, ինչպես են տեսնում այդ 25-30 տղաների ապագան և ում են տեսնում երկրի գլխին կամ նոր կառավարության կազմի մեջ:

Category: