Home
Up
HISTORY
DEMOGRAPHY
BIOGRAPHY
MAPS
SOURCES
USEFUL LINKS
ABOUT ME

 

 

MYTHOLOGY
MILITARY HISTORY
CAPITALS
CHURCHES
KINGS
KARABAKH
JAVAKHK

 

 

 

 

VIPArmenia Multilingual Portal

 

 

 

 

 

 

 

 

 

 Հայոց Ձորի Ճակատամարտը

The Battle of Hayoc Dzor

 

 

 

Author: Mher Hakobyan - E-mail

Մհեր Հակոբյան
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ
Տ Ա Ր Ե Գ Ի Ր Ք
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
մ.թ.ա. 3000-1561

Երեւան 2007

2492 օգոստոսի 11 – Հայոց ձորի ճակատամարտ (Վասպուրական նահանգ, Տոսպ գավառ, Վանա լճի արևելյան ափին, Խոշաբ գետը Վանա լիճը թափվելու տեղից ոչ հեռու)

         <<Այս Հայկը…

    խրոխտնալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ…>>

                 Մովսես Խորենացի

Միջագետքին տիրած Էլամի արքա Մեսիլիմ-Բելը, որն արդեն հնարավորություն էր ստացել կենտրոնացված տնօրինել տեղի քաղաքների բանակները, Արատտայի քրմապետությունից պահանջեց ընդունել իր գերիշխանությունը: Սակայն այդ պահանջը մերժվեց:

 

Միջագետքի և Էլամի միացյալ, հետևակ և իր ժամանակի համար աննախադեպ մեծություն ունեցող բանակը (մոտ 60.000)` Մեսիլիմ-Բելի գլխավորությամբ, երկու զորասյունով ներխուժեց Արատտա: Մեսիլիմ-Բելն այնքան վստահ էր իր ուժերին, որ որոշեց ճակատամարտ տալ միայն իր գլխավորած մեկ զորասյունով: Հակական բանակի առաջնորդ Հայկը իր թոռ Կադմոսի հետախուզական ջոկատից տեղեկություն ստանալով, որ թշնամին ներխուժել է երկիր հենց երկու զորասյունով, որոշեց գլխավոր զորասյան դեմ ճակատամարտ տալ մինչև նրանց միավորվելը, որ գոնե մասնակիորեն չեզոքացվի հակառակորդի թվական գերակշռությունը, և բացի այդ ճակատամարտ տալ հենց այն վայրում, ուր հայերը կունենային դիրքային առավելություն: Այդ նպատակով նա Հայկական բանակը (մոտ 15.000) տեղաշարժեց և դիրքավորեց բարձրագույն լեռների միջև գտնվող մի դաշտաձև տեղանքում: Հայկական բանակը ամուր պաշտպանական դիրքեր գրավելով փակեց թշնամու առաջխաղացման ճանապարհը:

 

Օգոստոսի 11-ին թշնամին մոտեցավ հայկական դիրքերին և, հույս դնելով թվական գերակշռության վրա, հախուռն ու առանց մարտակարգերը պահպանելու պատրաստվեց անցնել գրոհի: Այդ ընթացքում Հայկը Հայոց բանակի մարտակարգը կառուցեց եռանկյունաձև` սուր ծայրն ուղղելով թշնամու դասավորության կենտրոնը: Բացի այդ նա ուժեղացրեց նաև Հայկական բանակի ձախը` այնտեղ տեղավորելով համեմատաբար լավ պատրաստված ռազմիկների:

 

Տեսնելով թշնամու նախապատրաստությունները` Հայկը ոգևորիչ խոսքով դիմեց զորքին և միաժամանակ ձևավորեց Հայկական բանակի մարտական պլանը` գլխավոր հարվածի ուղղությամբ անակնկալ, սրընթաց և վճռական հարվածով ճեղքել հակառակորդի դասավորությունը, ջախջախել բլրի վրա ամրացած Մեսիլիմ-Բելի ընտիր թիկնապահ գունդը, սպանել նրան և հաղթել կամ մեռնել:

 

I փուլ – Թշնամին սկսեց մարտը, որին ի պատասխան Հայկական բանակը խոյընթաց գրոհեց հակառակորդի մարտակարգի կենտրոնի վրա: Բռնկվեց համառ, խիստ կատաղի և արյունոտ մարտ:

 

II փուլ – Տեսնելով մարտի անհեռանկար բնույթը և անորոշ ելքը, Մեսիլիմ-Բելը հրամայեց իր բանակին նահանջել թիկունքում գտնվող բլուրը` դիմադրությունը ավելի լավ կազմակերպելու ու երկրորդ զորասյանը սպասելու համար:

 

III փուլ – Տեսնելով թշնամու այս զորաշարժը և ըմբռնելով դրա իմաստը` Հայկը իր թիկնապահ գնդով շեշտակի հարվածով ճեղքեց թշնամու մարտակարգերը ու մոտեցավ Մեսիլիմ-Բելին: Հայկի թիկնազորը կատաղի մարտի բռնվեց Մեսիլիմ-Բելի թիկնազորի հետ և այդ ընթացքում Հայկը իր լայնալիճ աղեղից այնպես նետահարեց Մեսիլիմ-Բելին, որ նետը ծակելով նրա զրահները ու սպանելով իրեն, դուրս եկավ թիկունքից և խրվեց գետնի մեջ:

 

IV փուլ – Թշնամին մատնվեց խուճապի և դիմեց փախուստի, իսկ Հայկական բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել նրան` հալածելով Հայաստանի սահմաններից դուրս:

 

Հայերը կորցրին մոտ 5.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր:

 

Թշնամու երկրոդ զորասյունը մարտի դաշտ չհասնելով հեռացավ Հայաստանից: Ճ-մ-ի արդյունքում Արատտայի քրմապետությունը պահպանեց իր լիակատար անկախությունը: Հայկը հռչակվեց Գերագույն քուրմ-արքա` իր իշխանության տակ ունենալով Հայաստանի 18 նահանգ: Ավարտվեց Հայ-Միջագետքյան պատերազմը: Արդյունքում Արատտան պահպանեց իր լիակատար անկախությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ միջագետքյան տարբեր իշխանությունները երկար ժամանակով հրաժարվեցին Արատտայի վրա գերիշխելու գաղափարից:

 

SOURCES

armenian-history.com

 

 

 

Home Up

 

 

Armenian Top Web Sites Statistics & Rating

 

 

 

Reproduction in full or in part is prohibited without reference to «armenian-history.com».
 

Copyright©2003-2008, Yerevan, Armenia

All rights reserved 

Smbat Minasyan : E-mail