HOME
HISTORY
BIOGRAPHIES
ANALYTICS
MAPS
LIBRARY
LINKS
ABOUT ME

 

MYTHOLOGY
MILITARY HISTORY
CAPITALS
CHURCHES
COINS
DIASPORA-SPYURQ
KINGS
GALLERY
KARABAKH
JAVAKHK

 

 

 

 

 

 

 Նիպպուրի ճակատամարտը

 

 

 

Հեղինակ:: Մհեր Հակոբյան - E-mail

Մհեր Հակոբյան
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ
Տ Ա Ր Ե Գ Ի Ր Ք
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
մ.թ.ա. 3000-1561

Երեւան 2007

2200 – Նիպպուրի ճ-մ (Եփրատի ձախ ափին, Պարսից ծոցից մոտ 160 կմ հյուսիս-արևմուտք)

ՙ<<Տապալելով աքքադական բռնապետությունը և իրենց գերիշխանությունը տարածելով Առաջավոր Ասիայի մեծ մասի վրա` նոր տիրակալները ոչ միայն չստեղծեցին նմանատիպ իշխանություն, այլև սկսեցին արմատախիլ անել սեմական բռնապետության օրոք հաստատված ռեժիմի մնացորդներն ու հետևանքները>>

Ա. Մովսիսյան

Շումերական քաղաքակրթության ճգնաժամը բերեց նրան, որ Միջագետքում իշխանության հասան սեմիտական ծագում ունեցող ցեղերը: Արդեն Սարգոն Աքքադացին (մ.թ.ա. 2316-2261) հիմնեց մինչ այդ իր նախադեպը չունեցող մի բռնապետություն, որը իր հզորության գագաթնակետին հասավ նրա թոռ Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) օրոք: Սակայն վերջինիս արտաքին քաղաքականությունը սպառնալիք էր դարձել իր բոլոր հարևանների համար, իսկ բռնատիրական ներքին քաղաքականությունը երկրում առաջացրել էր խորը դժգոհություն: Իսկ այն բանից հետո, երբ Նարամ-Սուեն, գրավելով Նիպպուրը իրեն աստված հռչակեց, կատարելով չլսված սրբապղծություն, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայից: Վերջինս քննարկվող ժամանակաշրջանում հանդիսանում էր տարածաշրջանի ամենազարգացած պետություններից մեկը: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը ըստ ավանդության նշանակվում էր ՙՏիեզերքի տիրուհու՚` Մայր աստվածուհու կողմից: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր ՙԳլխավոր շտաբ՚-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր ՙԱրշավանքի տուն՚: Այն զարդարված էր թանկարժեք քարերով զարդարված զենքերով, իսկ նրա ղեկավարը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայի քրմապետությունում առաջին անգամ ձին սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին: Աշխարհում առաջին անգամ ստեղծվել էր հեծելազոր զորատեսակը:
Աքքադի հզորացումը սպառնալիք էր նաև Արատտայի համար: Դրա համար էլ, ստանալով օգնության խնդրանք, որոշվեց այն չթողնել առանց արձագանք:
Հայկական բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ)` Էնրիդապիզիրի գլխավորությամբ, չհանդիպելով էական դիմադրության, սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը Նիպպուր քաղաքում կենտրոնացրեց իր բանակը (մոտ 120.000) և Հայկական բանակի մոտենալուն պես այն մարտակարգի բերեց: Քանակական առավելությունը պատկանում էր աքքադացիներին, բայց որակական գերակշռությունը գտնվում էր Հայկական բանակի կողմում:
I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման և պարտության մատնեց թշնամուն, որը, շփոթվելով և չդիմանալով, դիմեց փախուստի:
II փուլ – Հայկական հեծելազորը հետապնդեց և գլխովին ջախջախեց թշնամուն:
Հայերը կորցին մոտ 1.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Նարամ-Սուենը սպանվեց: Թշնամու բանակի մնացորդները հավաքվեցին Պարսից ծոցի հյուսիս-արևելյան ափին:
Միջագետքը ընկավ Արատտայի գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց 91 տարի 40 օր:
Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը ազատագրեց Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից ու վերականգնեց հին կարգերը: Ավելին, որպես ազատարար հայտնված Հայկական պետությունը չդարձավ բռնությամբ տիրող ու թեև Միջագետքը ենթարկվում էր Արատտային և հարկ էր վճարում, սակայն այն ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ինքնավարություն, կառավարիչներ, որոնք ընտրվում էին և կառավարում հստակ որոշված ժամկետներում: Միջագետքում մնացած Հայկական կայազորները կատարում էին բնակչության անվտագության պահպանման և խաղաղապահ ֆունկցիա: Սակայն արդեն այստեղ սկսվեց այն բացասական տենդեցը, որը հետագայում իր զարգացումը ստացավ և բարձրակետին հասավ արիական արշավանքների ժամանակ, երբ թեկուզ և դրական առաքելություն կատարելու պատճառով Հայաստանը զրկվում էր իր առողջ, ստեղծարար և երիտասարդ ուժից, քանի որ այլ տարածքներում տեղակայված կայազորների զինվորները հիմնականում մերվում էին տեղական բնակչության հետ ու հետագայում թեև շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ կորցնում իրենց ազգային դիմագիծը, որի արդյունքում այդ տարածքի բնակչությունը գենետիկորեն և մշակութային տեսանկյունից ուժեղանում էր, զարգանում, իսկ Հայաստանը մարդկային ստեղծագործական առողջ ռեսուրսի կորստի պատճառով` թուլանում:

 

SOURCES

armenian-history.com

 

 

 

HOME UP NEXT

 

 

Armenian Top Web Sites Statistics & Rating

 

 

HOME UP NEXT

 

Reproduction in full or in part is prohibited
 

Copyright©2003-2008, Yerevan, Armenia

All rights reserved 

Smbat Minasyan : E-mail

Armenian Top Web Sites Statistics & Rating