Հայոց Ձորի ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական, հեքիաթային և այլն, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի <<հեքիաթային>> տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Սկսենք նրանից, որ հակառակորդի բանակի մասին խոսելիս <<երկնադեզ հսկաներ>> և <<հավերժ քաջեր>> ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը, նրանում հատկապես հաղթանդամ
ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում ըստ երևույթին նկատի է ունեցվում հետագա պարսկական մատյան գնդի նման մի զորաբանակի մասնակցությունը, որի կազմը ինչպես հայտնի է անփոփոխ էր և այն անվանվում էր նաև <<անմահների գունդ>>: Ըստ երևույթին այս զորագունդը հանդիսացել է Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում իր զարգացումը ստացավ Աքեմենյան և Սասանյան բանակներում:
Ինչ վերաբերվում է այս ճակատամարտ-ի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով ապացուցվել է նրա կոնկրետ տարին, ամիսը և օրը: Իր հերթին առաջնորդվելով <<Համադրման մեթոդ>>-ով` կարելի է պարզել նաև, թե ով է եղել թշնամիների առաջնորդը` Մովսես Խորենացու հիշատակած <<Բել>>-ը: Այսպես, ինչպես երևում է միջագետքյան սեպագրերի ուսումնասիրություններից, Միջագետքի քաղաք-պետությունների միջև մոտ 200 տարի տևած հյուծիչ պատերազմները մ.թ.ա. մոտ 2500 թ-ին այնքան թուլացրին դրանք, որ համաձայն <<Նիպպուրյան
արքայական ցանկ>> անունով պահպանված արձանագրության, այդ ժամանակ. <<Ուրը հաղթվեց և գահը տեղափոխվեց Ավան (Էլամի մայրաքաղաքը Մ.Հ.)>>: Դրանից հետո որոշ ժամանակ Միջագետքում (առնվազն Քիշում, Լագաշում, Ադաբում և Ումմայում) գերիշխեց Էլամը, որի արքան այդ ժամանակ, համաձայն Լագաշում և Ադաբում գտնված մի քանի իրերի վրա արված մակագրությունների, Մեսիլիմն էր, և որը կրում էր նաև Քիշ քաղաքի լուգալի (այդ ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար) տիտղոսը: Պարզ է դառնում, որ հենց միջագետքյան
քաղաքների այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու (Գիրք 1, գլուխ 10) մոտ (<<
այն ժամանակ ամեն մի մարդ խելագարված սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու>>), և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Մովսես Խորենացու կողմից ընկալվել է որպես. <<
և Բելին պատահմամբ հաջողվում է բռնանալ և բոլոր երկրները գրավել>>: Այս սխեմայում լիովին տեղավորվում են նաև Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի
հետ, և նոր արքայի <<աշխարհանվաճ>> նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Ինչ վերաբերվում է հիշատակվող Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես միայն երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ նախ այն հիշատակված է Աստվածաշնչում և բացի այդ հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր և պատմիչների կարծիքով ցանկացած Միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ <<Բել>>-ը
իրականում Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492) է, իսկ նրա` ըստ Խորենացու հետևակ (քանի որ այդ ժամանակ ձին դեռևս չէր օգտագործվում մարտական նպատկներով) բանակը` Էլամի և Միջագետքի քաղաք պետությունների միացյալ բանակը, որը հենց այդ պատճառով էլ իր ժամանակի համար աննախադեպ էր իր մեծությամբ:
Այս ամենի հետ կապված կուզենայի անդրադառնալ նաև Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին: Չամչյանը այն կազմելիս հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, մասսամբ էլ այլ (հնարավոր է` մեզ անհայտ) պատմիչների տվյալները (որի պատճառով նրա բերած ցանկում, ի տարբերություն Խորենացու ցանկի, առկա են վերջինիս կողմից չհիշատակվող հինգ արքա` Կար (մ.թ.ա. 1289-1285) (այս արքային, ի դեպ, Մխիթար Այրիվանցին հիշատակում է), Շավարշ II (մ.թ.ա. 1180-1137), Պերճ II (մ.թ.ա. 1075-1035),
Ամբակ II (մ.թ.ա. 910-883), Փառնվազ II (մ.թ.ա. մոտ 590-588)), սակայն նշել է նաև գահակալների կառավարման թվերը, մի հանգամանք, որը խիստ թերհավատ մոտեցման տեղիք է տվել: Սակայն գոյություն ունեն մի քանի ուղղակի և անուղղակի փաստեր, որոնք հիմք են տալիս կապելու Չամչյանի բերած արքայացանկը և արքաների գահակալության տարիները համընդհանուր պատմության իրադարձությունների հետ և այդ ճանապարհով հաստատելու վերջիններիս իսկությունը: Այսպես.
1. Մովսես Խորենացին (Գիրք 1, գլուխ 12) հայտնում է, որ Արամայիսը (մ.թ.ա. 1980-1940) հիմնեց Արմավիրը: Նա չի ճշտում, թե ինչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը Արաբական թերակղզուց դուրս եկած քոչվոր ամորիացիների մ.թ.ա. մոտ 2010 թ-ից սկսած ավերիչ արշավանքներն էին Միջագետքում` Արատտայի քրմապետության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ,
որոնք սպառնում էին երկրի մայրաքաղաքին: Այսպիսով Արամայիսի գահակալության տարիների նրա հիմնական գործողությունը լիովին համապատասխանում է այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը նշում է նրա գահակալության տարիները:
2. Մխիթար Այրիվանցին, խոսելով Արամայիսին հաջորդած նրա որդի Ամասիայի (մ.թ.ա. 1940-1908) մասին (մաս 2), հայտնում է. <<Ամասիան մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին ամազոնուհիները, այսինքն կանացի զորքը, որոնք Թորգոմի սերնդից էին, որը նկատելով անհնազանդություն իր բանակում, սպանեց բոլոր տղամարդկանց և իր բանակը կազմեց միայն կանանցից: Նա իր գահը տեղափոխեց Ալիոն և ասպատակելով ամայացրեց երկիրը: 11 թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց>>: Հիմք ընդունելով Ամասիայի
գահակալության տարիները և դրանք դիտարկելով համընդհանուր պատմության ֆոնի վրա՝ ակնհայտ է դառնում, որ այս հաղորդման մեջ խոսքը կրկին վերաբերվում է ամորիացիներին, իսկ ավելի կոնկրետ, այստեղ արտահայտված են սեպագիր աղբյուրներից հայտնի հետևյալ իրադարձությունները. մ.թ.ա. 2003 թ-ին ամորիացիները կործանեցին Ուրի III դինաստիայի պետությունը և, հիմնավորվելով Միջագետքի քաղաքներում ու Իսինայի I դինաստիայի պետության գլխավորությամբ ստեղծելով ապակենտրոնացված և տարբեր քաղաքներից կազմված մի պետություն, շարունակեցին իրենց հարազատ գործը՝ ռազմարշավները` մ.թ.ա. XX դարում բազմիցս ներխուժելով Արատտայի քրմապետության
տարածք: Սակայն Իսինայի I դինաստիայի քաղաք պետությունը, որը մոտ 70 տարի գերիշխանություն ուներ ամորիացիների այլ քաղաք-պետությունների նկատմամբ և գլխավորում էր նրանց, մ.թ.ա. մոտ 1930 թ-ին Լիպիտ-Իշտար (մ.թ.ա. 1934-1924) արքայի օրոք պարտություն կրեց ավելի շատ տեղական տարրի վրա հիմնված և սրընթաց վերելք ապրող Լարսայի քաղաք-պետության արքա Գունգունումից (մ.թ.ա. 1934-1905) և արդյունքում կորցրեց ժառանգաբար Իսինայի արքաների պատկանող <<Ուրի արքա>> տիտղոսն ու իշխանությունը ողջ Հարավային Միջագետքի վրա: Ավելին. Լարսայի հաջորդ արքա, նախորդի որդի Աբիսարիխան (մ.թ.ա. 1905-1895) վերջնականապես պարտության մատնեց
Իսինայի I դինաստիայի հերթական արքա Ուր-Նիպուրտային (մ.թ.ա. 1924-1895), որի արդյունքում հետագա մի քանի տասնամյակները Իսինան հիմնավորապես մղվեց երկրորդ պլան: Ինչպես տեսնում ենք Մխիթար Այրիվանցու հաղորդումները լիովին հաստատվում են սեպագիր աղբյուրների հաղորդած տվյալներով, քանզի ակնհայտ է, որ Ամասիայի գլխավորած Արատտայի քրմապետությունը մասնակցել է վերը հիշատակված և ըստ երևույթին Լարսայի կողմից գլխավորվող 11 պետությունների (կամ քաղաք-պետությունների) դաշինքին, որն էլ ծանր հարված է հասցրել Իսինայի կողմից ուղղորդվող և շրջակա երկրների համար պատուհաս դարձած ամորիացիներին: Նշենք նաև, որ Աբիսարիխան
ամենայն հավանականությամբ այդ դեպքերի ժամանակ կառավարում էր որպես իր հայր Գունգունումի գահակից և հենց դրանով է բացատրվում վերջինիս ու Ամասիայի ժամանակակիցությունը: Մխիթար Այրիվանցու այս հաղորդումը, որն ավելի համառոտ հաստատում է նաև Վարդան Արևելցին, շատ ուշագրավ է և պետք չէ այն անուշադրության մատնել, զուտ նրանում հիշատակվող <<ամազոնուհիներ>>-ի պատճառով: Ըստ երևույթին սեմիտական ծագում ունեցող ամորիացիները եղել են զարգացման մայրիշխանության փուլում և Մխիթար Այրիվանցին այն տեղեկությունը, որ ամորիացիներին
ղեկավարում էին կամ առնվազն նրանց մոտ մեծ հեղինակություն ունեին կանայք, չկարողանալով ընկալել այլ կերպ, նրանց համարել է ամազոնուհիներ: Այսպիսով Ամասիայի գահակալության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ևս լիովին համապատասխանում են այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները:
3. Ամասիայի որդի Գեղամի (մ.թ.ա. 1908-1858) գործողությունները, որն ամեն կերպ շենացնում էր երկիրը և հատկապես Արարատ նահանգը, ևս ամբողջովին համապատասխանում են համաշխարհային պատմության իր ժամանակվա ոգուն, իսկ նրա գահակալության՝ Չամչյանի բերած տարիները կրկին լիովին հիմնավորված են երևում ժամանակի իրադարձություններ ֆոնի վրա, քանզի ակնհայտ էր, որ պետք էր շենացնել ավերված երկիրը ու նախ և առաջ վերաշինել թշնամու նոր ասպատակություններից առավել զերծ՝ Արատտայի քրմապետության համեմատաբար հյուսիս ընկած շրջանները: Նույնը կարելի է ասել նաև նրա որդի և
հաջորդ Հարմայի (մ.թ.ա. 1858-1827) մասին, որին հայրը, ի դեպ, պատվիրում է ապրել Արմավիրում` բնականաբար շենացնելով հենց այն տարածքը, որն առավել ապահով էր հարավից սպառնացող թշնամուց:
4. Արամ I Միավորիչի (մ.թ.ա. 1827-1769), նրա որդի Արա I Գեղեցիկի (մ.թ.ա. 1769-1743) և վերջինիս որդի Արա II Կարդոսի (մ.թ.ա. 1743-1725) գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակին, երբ Չամչյանը տեղադրել է նրանց գահակալության տարիները, սակայն այդ մասին մանրամասն կխոսվի առջևում:
5. Մխիթար Այրիվանցին, նախկին բոլոր աղբյուրների ընդհանրացման ադյունքում կազմել է Հայկազունիների Հայաստանի և հարակից երկրների զուգահեռ պատմությունը, մի աշխատանք, որը շատ ուշագրավ կողմեր ունի, սակայն դեռևս արժանիորեն չի գնահատվել: Այսպես, նա մասնավորապես խոսելով Եգիպտոսից Մովսեսի` իր ժողովրդի հետ հեռանալու և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների մասին, ասում է (մաս 2). <<
ծնեցին Հուդային (Հուդա (մ.թ.ա. մոտ 1600-1590) Մ.Հ.)
: Այդ ժամանակ
ապրեց Հայկազունի Պարետը (Պարետ (մ.թ.ա. 1662-1612) Մ.Հ.):
Փառեսը (Հուդայի որդի Փառեսը (մ.թ.ա. մոտ 1590-1531) Մ.Հ.) հիսունինը տարի, ունեցավ Եզրոնին (Եզրոն (մ.թ.ա. մոտ 1531-1460) Մ.Հ.)
: (Այդ ժամանակ Մ.Հ.) Հայաստանում` Զավան (Զավան (մ.թ.ա. 1568-1531) Մ.Հ.):
Մովսեսից (Մովսես (մ.թ.ա. մոտ 1460-1400) Մ.Հ.) հետո Հիսուսը (Մովսեսի աշակերտ և հետնորդ Հիսուս Նավինը (մ.թ.ա. մոտ 1400-1373) Մ.Հ.) թագավորեց քսանյոթ տարի:
Գոֆոնիլը (Խանանեայի դատավոր (առաջնորդ) Գոֆոնիլը (մ.թ.ա. մոտ 1373-1333) Մ.Հ.) դատեց քառասուն տարի:
Այս ժամանակ Հայաստանում` Հավանակ (Հավանակ (մ.թ.ա. 1433-1403) Մ.Հ.), Վաշտակ (Վաշտակ (մ.թ.ա. 1403-1381) Մ.Հ.), Հայկակ (Հայկակ I (մ.թ.ա. 1381-1363) Մ.Հ.), Ամբակ (Ամբակ I (մ.թ.ա. 1363-1349) Մ.Հ.) և Առնակ (Առնակ (մ.թ.ա. 1349-1332) Մ.Հ.):
Աոդ (Խանանեայի դատավոր Աոդ (մ.թ.ա. մոտ 1333-1320) Մ.Հ.), Սեմագար (Խանանեայի դատավոր Սեմագար (մ.թ.ա. մոտ 1320-1280) Մ.Հ.):
Դեբորա և Վարակ (Խանանեայի դատավոր Վարակ, իսկ փաստացի գուշակ Դեբորա (մ.թ.ա.
մոտ 1280-1240) Մ.Հ.)` քառասուն տարի, Գեդեոն (Խանանեայի դատավոր Գեդեոն (մ.թ.ա. մոտ 1240-1200) Մ.Հ.)` 40 տարի, Ավիմելեխ (Խանանեայի դատավոր Ավիմելեխ (մ.թ.ա. մոտ 1200-1197) Մ.Հ.)` 3 տարի, Ֆոլա (Խանանեայի դատավոր Ֆոլա (մ.թ.ա. մոտ 1197-1174) Մ.Հ.)` 23 տարի, Իաիր (Խանանեայի դատավոր Իաիր (մ.թ.ա. մոտ 1174-1152) Մ.Հ.)` 22 տարի: Այս ժամանակ Հայաստանում` Շավարշ (Շավարշ I (մ.թ.ա. 1332-1326) Մ.Հ.), Նորայր (Նորայր (մ.թ.ա. 1326-1302) Մ.Հ.), Վստամ (Վստամ (մ.թ.ա.
1302-1289) Մ.Հ.), Կար (Կար (մ.թ.ա. 1289-1285) Մ.Հ.), Հորակ (Հորակ (մ.թ.ա. 1285-1267) Մ.Հ.):
Իեֆա (Խանանեայի դատավոր Իեֆա (մ.թ.ա. մոտ 1152-1146) Մ.Հ.)` 6 տարի,
Եսեոն (Խանանեայի դատավոր Եսեոն (մ.թ.ա. մոտ 1146-1139) Մ.Հ.)` 7 տարի, Իպոն (Խանանեայի դատավոր Իպոն (մ.թ.ա. մոտ 1139-1129) Մ.Հ.)` 10 տարի, Աբդոն (Խանանեայի դատավոր Աբդոն (մ.թ.ա. մոտ 1129-1121) Մ.Հ.)` 8 տարի, քաջ Սամսոն (Խանանեայի դատավոր Սամսոն (մ.թ.ա. մոտ 1121-1115) Մ.Հ.)
: Հայաստանում` Հրանտ (Հրանտ I
(մ.թ.ա. 1267-1242) Մ.Հ.), Էնզակ (Էնզակ (մ.թ.ա. 1242-1227) Մ.Հ.), Գլակ (Գլակ (մ.թ.ա. 1227-1197) Մ.Հ.), Հորո (Հորո (մ.թ.ա. 1197-1194) Մ.Հ.), Զարմայր (Զարմայր (մ.թ.ա. 1194-1180) Մ.Հ.)>>:
Այսպիսով Հայոց արքաների և հրեա առաջնորդների ժամանակակիցությունը` ըստ Մխիթար Այրիվանցու, և Հայոց արքաների գահակալության տարիները` ըստ Չամչյանի ու հրեա առաջնորդների գահակալության տարիները ըստ համաշխարհային աղբյուրների մեկ սխեմայում ունեն հետևյալ տեսքը.
Հայոց Հայկազունիներ |
գահակալության տարիներ |
գահակալության տարիներ |
Հրեական առաջնորդներ |
Անուշավան Սոսանվեր |
մ.թ.ա. 1725-1662 |
մ.թ.ա. մոտ 1720-1670 |
Աբրահամ |
Պարետ |
մ.թ.ա. 1662-1612 |
մ.թ.ա. մոտ 1670-1620 |
Իսահակ |
մ.թ.ա. մոտ 1620-1600 |
Հակոբ |
Արբակ |
մ.թ.ա. 1612-1568 |
մ.թ.ա. մոտ 1600-1590 |
Հուդա |
Զավան |
մ.թ.ա. 1568-1531 |
մ.թ.ա. մոտ 1590-1531 |
Փառես |
Փառնակ I |
մ.թ.ա. 1531-1478 |
մ.թ.ա. մոտ 1531-1460 |
Եզրոն |
Սուրեն I |
մ.թ.ա. 1478-1433 |
մ.թ.ա. մոտ 1460-1400 |
Մովսես |
Հավանակ |
մ.թ.ա. 1433-1403 |
Վաշտակ |
մ.թ.ա. 1403-1381 |
մ.թ.ա. մոտ 1400-1373 |
Հիսուս |
Հայկակ I |
մ.թ.ա. 1381-1363 |
մ.թ.ա. մոտ 1373-1333 |
Գոֆոնիլ |
Ամբակ I |
մ.թ.ա. 1363-1349 |
Առնակ |
մ.թ.ա. 1349-1332 |
Շավարշ I |
մ.թ.ա. 1332-1326 |
մ.թ.ա. մոտ 1333-1320 |
Աոդ |
Նորայր |
մ.թ.ա. 1326-1302 |
մ.թ.ա. մոտ 1320-1280 |
Սեմագար |
Վստամ |
մ.թ.ա. 1302-1289 |
Կար |
մ.թ.ա. 1289-1285 |
|