HOME
HISTORY
BIOGRAPHIES
ANALYTICS
MAPS
LIBRARY
LINKS
ABOUT ME

 

MYTHOLOGY
MILITARY HISTORY
CAPITALS
CHURCHES
COINS
DIASPORA-SPYURQ
KINGS
GALLERY
KARABAKH
JAVAKHK

 

 

 

 

 

Khatoghike Church
Կաթողիկե

Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի

 

 

Reproduction in full or in part is prohibited

 

 

KatoghikeՍուրբ Կաթողիկե եկեղեցի - գտնվում է Երևանի Շահար քաղաքամասի կենտրոնում (այժմյան Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում):

18-րդ դարում Առաքել Դավրիժեցու "Պատմության" ձեռագիր 5-րդ օրինակը գրվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1925թ. երբ պետականացվում էր եկեղեցական ունեցվածքը Սուրբ Կաթողիկեից պետական Պատենադարան փոխադրվեց 25 արժեքավոր ձեռագրեր, որը իր քանակով ամենաշատն էր Երեւանի մնացած գործող եկեղեցիների համեմատ:

Կաթողիկեին նույն ցավալի ճակատագիրը վիճակվեց, ինչ Պողոս-Պետրոս եկեղեցուն:Khatoghike Khachkars

Եկեղեցու քանդումն սկսվեց 1936 թ. դեկտեմբերին և տևեց մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեև կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե եկեղեցին, փոխարենը սահմանված գիտական հսկողության շնորհիվ հայտնագործվեց Երևանի ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի` Սուրբ Աստվածածինը:
    Կաթողիկե եկեղեցին կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695 թվականներին: Այն պատկանում էր եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցիների տիպին: Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով: Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից:
    Կաթողիկե եկեղեցու պատերն արտաքուստ և ներքուստ զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Նրանցում տեղ-տեղ ագուցված էին խաչքարեր՝ 1679, 1693, 1694 և 1695, իսկ պատերը քանդելիս դրանց մեջ հայտնաբերվեցին հին խաչքարեր՝ 1472,1641 և 1642 թվագրություններով: Արտաքին ճակատների պարզ ու գորշ միօրինակությունը խախտված էր թվում արևելյաKhatoghike inscriptionsն ճակատում: Դրա կենտրոնական հատվածը իր ճարտարապետական նկարագրով հնամենի էր, հոգեհարազատ հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ոճին: Իսկ աջ ու ձախ կողմերի պատահատվածները էապես տարբերվում էին կենտրոնականից թե շարվածքով, թե քարերի գույնով և թե կառուցվածքի թարմությամբ: Այս հանգամանքը, ինչպես նաև ավագ խորանի գմբեթով պսակված լինելը, չէր կարող վրիպել մանրազննին դիտողների ուշադրությունից:
    Katoghike wallՀին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին ճշտվեց Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ, երբ բացվեցին եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատները: Հիշյալ պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264թ.: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284,1229 և XVI-րդ դարով, իսկ հյուսիսային պատին` 1609թ. թվագրված արձանագրություններ:
    Հետևապես, Սբ. Աստվածածին եկեղեցուն կից, հավանաբար արևմտյան կողմից, XVII-րդ դարի սկզբին կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին: Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի:
    Khatoghike KhachkarsՍա մի կարևոր հայտնագործություն էր, քանզի Սբ. Աստվածածին եկեղեցին միակ պահպանվածն էր միջնադարյան Երևանի եկեղեցիներից, որ կանգուն էր մնացել երկրաշարժից հետո և ըստ արժանվույն պիտի շարունակեր գոյատևել: Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում կայացրեց հայտնաբերված հին եկեղեցին պահպանել, լիովին ազատելով Կաթողիկե եկեղեցու մնացորդներից:
    Այդ որոշումը հարգվեց վերադաս մարմինների և Երևանի քաղաքային խորհրդի կողմից: Վերականգնվեցին Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ նրա վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվեց ու շրջապատը բարեկարգվեց:
    Սբ. Աստվածածին եկեղեցին (որ շարունակում է կրել Կաթողիկե անունը), փոքր չափեր ունի (5,4x7,5 մ պարագծային կողմերով): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են 2,7x4,0 մ չափերի գմբեթով պսակված աղոթասրահը, ապա կիսաշրջան խորանը (առանց ավանդատների): Լուսամուտներ ունեն հարավային, արևելյան և հյուսիսային պատերը: Դարաշրջանի ճարտարապետական ոճը առանձնապես հարազատ արտահայտություն է ստացել գմբեթի բազմանիստ, նիստերը զույգ արմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում:
    Եկեղեցական արարողությունների համար սահմանափակ հարմարությունների պատճառով այն ծառայում է որպես մատուռ-աղոթատեղի:

Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի - նկարներ

 

Katoghike church

Katoghike Church - View

Katoghike

The building seen in this picture (behind the church) was torn down

Church wall with Armenian inscriptions

Church wall with Armenian inscriptions

Inside of the church

Katoghike church's khachkar

church's Khachkars

Inside fo the church, picture of apostle

Inside fo the church, picture of apostle

This text is about church's history, it was inside of the church

Old picture of Katoghike

Old picture of the church

Old picture of the church

Old picture of the church's wall

Old picture of the church's wall

Inside of the Church - Old picture

Katoghike Church Structure

 

Աղբյուրները

armenian-history.com

 

 

BACK HOME UP NEXT

 

Reproduction in full or in part is prohibited
 

Copyrightę2003-2008, Yerevan, Armenia

All rights reserved 

Smbat Minasyan : E-mail

Armenian Top Web Sites Statistics & Rating