|
Հովհաննես
Այվազովսկի (Այվազյան)- Աշխարհահռչակ
հայ նկարիչ, որը ճանաչում եւ անկեղծորեն սիրում էր ծովը:
Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17 (նոր
տոմարով 29) Կրիմի Թեոդոսիա քաղաքում: Այդ քաղաքը դեռ վաղ ժանակներից
հանդիսացել էր հայաշատ գաղութ: Նրա հայերը կրթված մարդ էր: Նա իրեն
անվանում էր <<Հայվազոսկի>>.
Փոքրիկ Այվազովսկու նկարչական ունակությունները
նկատում է Թեոդոսիայի քաղաքապետ Կազնաչեւը, որը աջակցում է վերջինիս
Սանկտ-Պետերբուգի Գեղարվեստի Ակադեմիա ընդունվելու գործում. Այվազովսկին
այն ավարտում է ոսկե մեդալով: 25 տարեկան հասակում երիտասարդ Այվազովսկին
արդեն աշխարհահչակ էր:
Իր կյանքի երիտասարդ տաիներին
Այվազովսկին ճանապարհորդում է աշխարհով մեկ` ներկայացնելով իր նկարները աշխարհի
գեղանկարչության հայտնի կենտրոններում: Ժամանակի հայտնի նկարիչները հիացմունքով
էին խոսում նրա մասին:
Տարիքն առնելուց հետո Այվազովսկին վերադառնում է իր
ծննդյան վայրը: Ծովափի մոտ կառուցում է իր տունը, որը միեւնույն ժամանակ նաեւ
իր նկարների ստեղծման վայրն էր:
1900թ. Հռչակավոր հայ նկարիչը մահանում է` թողնելով
սերունդներին եւ համայն մարդկությանը մոտ 6000 արվեստի անգին կոթողներ: |