Վանը
կոչվել է նաեւ Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն` Ասորեստանի կիսավանդական
Շամիրամ թագուհու անունով:
Վան
քաղաքը գտնվում է Վանա լճի արեւելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր
հեռավորության վրա:
Վանը
աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է եւ գոյություն ունի մինչեւ օրս,
սակայն 1915-1917թթ հետո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված
ցեղասպանության արդյունքում Վան քաղաքի բնիկ հայ ժողովուրդի մի մասը
կոտորվեց, իսկ մյուս մասը գաղթեց:
Վան
քաղաքը գտնվում էր Ուրարտական պետության գրեթե կենտրոնում:
Քաղաքը արեւմտյան կողմից
պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից` Հայկական Տավրոս
լեռնաշղթայի արեւելյան հատվածով, իսկ նրա ախոյանների` ասորեստանցիների
հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմից: Բացի դրանից,
քաղաքի կենտրոնական մասում բարձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի
նկատմամբ, բնական մեծ ամրություն էր եւ անառիկ էր հին աշխարհի բանակների
համար:
Վանի շրջակայքում չկա խմելու
եւ ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր: Մայրաքաղաքի
բնակչությանը խմելու ջրով ապահովելու եւ այգիները ոռոգելու համար
ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մ.թ.ա.)
կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք: Ուրարտական Մենուա
թագավորի կառուցած ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի
եւ Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս
մայրաքաղաքի բնակչությանը: Ջրանցքը հայտնի է նաեւ Շամիրամի ջրանցք
անվանումով:
|
|
|
Ուրարտական գոտի
|
|
|
|
Աստծո գահը ցուլի վրա
|
|
|
|
Որարտական զանգակ
|
|
|
|
Ուրարտական Գոտի
|
|
|
|
Ուրարտական սֆինքս
|
|
|
Վան
քաղաքը սկսել է թուլանալ Ուրարտական թագավորության անկման շրջանում`
մ.թ.ա.
VII-VI
դարերում: Ուրարտական պետության անկումից հետո (585թ. մ.թ.ա.) Վանը
կորցրեց իր նախկին փառքը եւ դարձել էր երկրորդական քաղաք: Վանը զարգացման
նոր ժամանակաշրջան է ապրում Արտաշեսյան թագավորության շրջանում:
I-VII
դարերում Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր
քաղաքներից մեկը: Արաբական տիրապետության շրջանում Վանը վերածվում է
սովորական փոքրիկ ֆեոդալական քաղաքի:
Վանը բուռն զարգացման
ժամանակաշրջան է ապրում IX-XIII դարերում: Հատկապես
X-XI դարերում Վանը լինելով Վասպուրականի
թագավորության (հայկական թագավորություն) մայրաքաղաքը բուռն վերելք է
ապրում:
XIII
դարով վերջանում է Վանի զարգացման շրջանը:
Դրանից հետո դարեր շարունակ Վանը ենթարկվում է տարբեր թուրքալեզու ցեղերի
ասպատակություններին, իսկ հետագայում հանդիսանում է Օսմանյան
Կայսրության եւ Պարսկաստանի պատերազմերի թատերաբեմում:
Վան
քաղաքը 1805-1806թթ. ունեցել է 15-20 հազար բնակչություն, որի ճնշող
մեծամասնությունը հայեր էին: 1890-ական թթ.. Վանի բնակչությունը հասնում
է 40 հազարի, որից 25 հազարը հայեր էին: Գրեթե նույնքան բնակիչ ուներ
նաեւ 1915թ մեծ եղեռնի նախօրյակին: Վան քաղաքի հայկական եկեղեցիների թիվը
հասնում էր 12-ի:
Սկզբում
Համիդյան (1895-1896) ջարդերի հետեւանքով հայերի թիվը բավականին նվազեց
Վանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կառավարության
իրականացրած ջարդերի արդյունքում Վան քաղաքում այլեւս հայ բնակչություն
չմնաց: