Հեղինակ:
Սմբատ Մինասյան -
E-mail
Arshakavan (Արշակավան)
Հայակական պետության քաղաքական
դրությունը IV դարում չափազանց լարված էր:
Արշակ 2-րդը փորձում էր ամրացնել Հայաստանի պետականության հիմքերը: Այդ նպատակին հասնելու համար Արշակ թագավորը մտադրվեց կառուցել նոր մայրաքաղաք: IV դարի
50-ական թվականների վերջին Այրարարատի Կոգավիտ գավառում Արշակ 2-րդը
(352-368) հիմնադրում է իր անունը կրող Արշակավան քաղաքը:
Արշակ 2-րդի արքայական հատուկ
հրովարտակով Արշակավանում բնակվելու իրավունք է տրվում հասարակ
բնակչությանը, որոնք կարճ ժամանակում տեղափոխվում են նոր մայրաքաղաք: Արշակավանի կառուցումը ուղղված էր
նախարարների շահերի դեմ: Արշակ 2-րդի հիմնադրված քաղաքում բնակվեցին հիմնականում նախարարների նախկին հպատակները:
Պատմագիրների վկայության համաձայն,
շատ կարճ ժամանակամիջոցում Արշակավանը դառնում է խոշոր ու բազմամարդ
քաղաք:
Ֆեոդալ նախարարները բողոքում են
եւ պահանջումեն թագավորից իրենց հպատակներին հետ վերադարձնել, սակայն
Արշակը մերժում է նրանց պահանջը: Դժգոհ նախարարները իրենց զորքով
հարձակվում եւ ավերում են Արշակավանը` կոտորելով բնակչությանը: Որոշ
տվյալներով Արշակավանում սպանվել էր 20 հազար մարդ: Արշակավանը ունեցել է
ընդամենը 5-6 տարվա կյանք: