|
Հեղինակ:
Շահեն Հովսէփեան, Թեհրան, Իրան
-
E-mail
Գոյութիւն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները
թողարկւել են Ք.ա. 2-րդ դարում, որոնց
գրութիւնները յունատառ են, իսկ մեզ
հասած նիւթերը վկայում են, որ առաջին հայերէն տառերով հայկական դրամը
թողարկւել է 11-րդ դարի երկրորդ կէսում:
988 թւականին Սմբատ Տիեզերակալ (977-989 թթ.) Բագրատունի թագաւորի հրամանովª
իր կրտսեր եղբայր Գուրգէնը նշանակւում է Տաշիր-Ձորագետի թագաւոր, որն
ընդունելով երէց եղբօր
գերագահութիւնը իրեն հռչակում է Կիւրիկէ անունով եւ
հիմնադրում Կիւրիկեան թագաւորութիւնը: Որպէս համերաշխութեան նշանª Հաղպատի
վանքի Ս.Նշան եկեղեցու արեւելեան պատին տեղադրւած է երկու եղբայրների
բարձրաքանդակը:
996 թւականին Կիւրիկէ Ա. թագաւորի մահից յետոյ նրա
գահն է
|

Ս.Նշան
եկեղեցու բարձրաքանդակը |
բարձրանում Դաւիթ
Անհողը, որը չենթարկւելով Բագրատունեաց թագաւորութեանըª անկախ
քաղաքականութիւն է վարում, որի պատճառով` ենթարկւում է Գագիկ Շահնշահ
(989-1020 թթ.) թագաւորի պատժականին` կորցնելով իր
գահը, իսկ 1005 թւականին
Դաւիթ Անհողը ներում ստանալով` վերականգնում է Կիւրիկեան թագաւորութիւնը:
Երբ 1045 թւականին Բիւզանդացիները կործանում են Անիի Բագրատունեաց թագաւորութիւնը,
Հայաստանի Ֆեդերացիայի դաշինքի
գերագահութիւնը անցնում է Կիւրիկեան թագաւորութեանը,
որը պահպանում է մինչեւ 1113 թւական:
1048 թւականին Դաւիթ Անհողի մահից յետոյ նրա իշխանութիւնը բաժանւում է
երկու որդիների միջեւ: Լոռիի շրջանը անցնում է Կիւրիկէ Բ թագաւորին, իսկ
Կախեթի ամրոցը նրա շրջանով` կրտսեր որդուն` Գագիկ իշխանին:
|

Անի քաղաքում թողարկւած
բիւզանդական դրամ |
Կիւրիկէ Բ թագաւորը իր տարածքում իշխում է մինչեւ իր մահը` 1089 թւական` պահպանելով Հայաստանի անկախ հայ իշխանների ու թագաւորների
գերագահութիւնը,
որի ժամանակ էլ թողարկւում է հայերէն
գրութեամբ առաջին հայկական դրամները,
որոնցից հինգը այժմ պահւում են Երեւանի Պատմութեան թանգարանում:
Կիւրիկէ Բ թագաւորի թողարկած դրամները պղնձից են`
3-ից 8 գրամ կշռով, որոնք
ըստ երեւոյթին, ազդւած են Անի քաղաքում Կոստանդին Մոնամախ եւ Վասիլ Բ
կայսրերի թողարկւած բիւզանդական դրամներից (1045-1064 թ.թ.):
Դրամների Ա երեսը պատկերւած է Յիսուս Քրիստոսը` դիմացից, որի պատկերի երկու
կողմում գրւած
է "ՅՍ ՔՍ", որը նշանակում է Յիսուս Քրիստոս, իսկ Բ երեսը
հինգ տողերում
գրւած է " + ՏՐ ՈԳ | ՆԷ ԿՈՐԻԿ | ԷԻ ԿՈՐԱ | ՊԱՂԱ | ՏԻՆ
", որը
կարելի է կարդալ Տէր
օգնէ Կիւրիկէ Կիւրապաղատին:
|